Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած «հաց բերող» Արթուր Սարգսյանին
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի պահման պայմանների և առողջության պահպանման իրավունքի շարունակական ուսումնասիրության նպատակով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, այսօր ևս մեկ չհայտարարված այց են կատարել վերոնշյալ քրեակատարողական հիմնարկ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ, տեղի է ունեցել առանձնազրույց Ա. Սարգսյանի հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրա պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը:
Ա. Սարգսյանի հիվանդության պատմագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 09-ից 13-ը ներառյալ առկա են բժշկի այցելության և Ա. Սարգսյանի կողմից բժշկական օգնությունից հրաժարվելու վերաբերյալ գրառումներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է Ա. Սարգսյանի առողջության պահպանման իրավունքի ապահովման հարցով քննարկման ընթացակարգ:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿՎ-ն պարզաբանում է, թե ինչու պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել «հաց բերող» Արթուրին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանին հացադուլի են դրդել Է. Հակոբյանի և Ա. Մկրտչյանի գործողությունները
- ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել կալանավորված «Հաց բերողի» հետ
- «Հաց բերող»-ը՝ հացադուլավոր
- Քաղաքացիները պահանջում են ազատ արձակել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին