Մենք կանգնած ենք պատմական պահի առաջ. Վ. Օսկանյան
«Սեյրան Օհանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, ինձ շատ բան է միավորում անցյալում և այսօր: Երեքս էլ եղել ենք Արցախի, Հայաստանի պետականության ստեղծման ակունքներում»,- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով, իրենք իրենց ներդրումն են բերել Հայաստանի պետականության կայացմանը: Վ, Օսկանյանն ասաց, որ Հայաստանի զարգացման, բարգավաճման, կայունության, անվտանգության ապահովման հիմնական խոչընդոտն այսօրվա իշխանություններ են:
«Մենք կանգնած ենք պատմական պահի առաջ, զգում ենք պատասխանատվություն երկրում միասին իրավիճակ փոխելու համար: Սա է մեզ մղում, միավորում, մենք ուղղակի համոզված ենք, որ համատեղ ջանքերով, ժողովրդի աջակցությամբ հաղթանակը մերն է »,- ասաց Օսկանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին