ՕՊԵԿ-ը պահանջում է կարտելի անդամ չհանդիսացող երկրներին կրճատել նավթի արդյունահանումը
ՕՊԵԿ-ի անդամ երկրները արդյունահանման կրճատման համաձայնագիրը կատարում են 92 տոկոսով, իսկ ՕՊԵԿ-ի կազմի մեջ չմտնող երկրները՝ 50 տոկոսով: Այս մասին հայտարարել է Քուվեյթի նավթի նախարար Ասամ ալ Մարզուկը: Փոխանցում է Tass.ru-ն:
«Փետրվարին ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող 4 երկրների հետ կքննարկենք կրճատման ավելացման հարցը: Մեր նպատակն է, որ երկրները 100%-ով կատարեն իրենց պարտականությունները»,- Հայտարարել է նախարարը՝ չմանրամասնելով, թե որ 4 երկրների հետ է անցկացնելու քննարկումը:
2017թ-ին ՕՊԵԿ-ի կողմից օրական արդյունահանումը կրճատվել է 1մլն բարելով՝ ծավալները հասցնելով 32.06 մլն բարելի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան