Օհանյան. Այսօր անհրաժեշտ է թիկունք բանակի համար
Այսօր անհրաժեշտ է թիկունք բանակի համար, մեր անվտանգության համար: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո իր ելույթում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Իսկ բանակի համար թիկունքը դա մեր երկրի գործունեությունն է ամբողջությամբ բոլոր ոլորտներում: Այնտեղ, որ զինվորը զգում է տաք շունչը, բոլոր կարողությունները, հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են կիրառել հենց առաջնագծում ծառայություն իրականացնելու համար»,-ասաց նա:
Օհանյանի խոսքով, դաշինքում կան փորձառու մարդիկ, ովքեր կարող են առկա խնդիրները լուծել:
«Հարգելի հայրենակիցներ, մենք եկել ենք աշխատելու: Այն փորձը, որ ունենք մենք բոլորս միասին, անկասկած իրականացնելու ենք կառավարման համակարգում գործունեություն իրականացնելու համար»,-ասաց նա:
Օհանյանն ասաց, փորձելու են իշխանությունների ու հասարակ մարդկանց միջև եղած անջրպետը վերացնել: Նրա խոսքով, այսօր կան մարդիկ, ովքեր նյութապաշտական մղումներից ելնելով, մոռանում են իրենց արժանապատվության մասին:
«Այսօր մենք ուշադրություն ենք դարձնելու յուրաքանչյուր քաղաքացու անձնական արժանապատվությանը: Իմ ղեկավարման տարիներին նույն հարթության վրա են եղել զինվորն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև մենք միասին ենք կերտում Հայաստանի անվտանգությանը»,-ասաց նա:
Օհանյանը կոչ արեց մարդկանց դաշինքում տեսնել իրենց ընկերներին. «Մենք մեր հայրենակիցների ընկերներն ենք, դաշինքը նրա համար է, որ յուրաքանչյուր անհատի գործունեությունը գնահատի»:
Օհանյանն ասաց, իրենք աշխատելու են օր ու գիշեր՝ առաջ գնալու համար:
«Աշխատենք ու կարողանանք մեր տնտեսության բոլոր ուղղությունները տանենք առաջընթաց: Դեպի առաջ, և հերիք է մենք հանդուրժենք բոլոր այն բացթողումները, որոնք գոյություն ունեն, անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք մեր ապագայի համար»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մենք կանգնած ենք պատմական պահի առաջ. Վ. Օսկանյան
- Ստորագրվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին