Մադոյանի և Հակոբյանի թիմերը մրցել են միմյանց հետ
ԱՄՆ-ի բասկետբոլի ուսանողական լիգայի հերթական տուրում «Ջոնսոն Ուելսը» 69-62 հաշվով առավելության է հասավ «Սուֆֆոլկի» նկատմամբ: Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը հաղթող թիմի կազմում խաղադաշտում անցկացրել է 35 րոպե և վաստակել 3 միավոր: «Սուֆֆոլկի» բասկետբոլիստ Մայք Հակոբյանը խաղադաշտում անցկացրել է 39 րոպե և վաստակել 12 միավոր:
«Իդահո Վենդելսը», որի կազմում հանդես է գալիս Արկադի Մկրտիչյանը, 65:88 հաշվով պարտվել է «Նորթ Դակոտային»: Մկրտիչյանը խաղադաշտում անցկացրել է 25 րոպե և վաստակել 8 միավոր: «Իդահո Վենդելսը» 24 հանդիպումից հետո զբաղեցնում է 4-րդ տեղը:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելևրը» 56-45 հաշվով առավելության է հասել «Մորգան Սթեյթի» նկատմամբ: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 23 րոպե և վաստակել 10 միավոր: 27 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևրը» զբաղեցնում է 6–րդ հորիզոնականը:
«Վինտվորտը», որտեղ հանդես է գալիս Մեթ Վարդանյանը, 73-48 հաշվով հաղթել է «Սալվե Ռեջինային»: Վարդանյանը խաղադաշտում անցկացրել է 25 րոպե և վաստակել 11 միավոր:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 22-րդ տուրի շրջանակներում 90-86 հաշվով առավելության է հասել «Միլանոյի» նկատմամբ: Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 22 րոպե և վաստակել 1 միավոր: 22-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» 8-րդ հորիզոնականում է: