Գերմանական դատարանը մասամբ է արգելել Էրդողանին վիրավորող բանաստեղծությունը
Համբուրգի նահանգային դատարանը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ վիրավորական բանաստեղծություն գրած երգիծաբան Յան Բոհմերմանի գործով դատավճիռը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ դատարանը հրապարակման արգելք է դրել նշյալ բանաստեղծության այն հատվածի վրա, որը Էրդողանին ուղղված վիրավորանք է պարունակում:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը Գերմանիայում գտնվող իր փաստաբանի միջոցով պահանջել էր ամբողջությամբ արգելել բանաստեղծությունը: Դատարանը, փաստորեն, այս պահանջը միայն մասամբ է բավարարել:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ. մարտին Յան Բոհմերմանը գերմանական «ZDF» հեռուստաալիքի եթերում ընթերցել էր մի բանաստեղծություն, որը, թուրքական կողմի բնութագրմամբ, «արվեստի անվան տակ չափազանց ծանր վիրավորանքներ էր պարունակում»:
Բանաստեղծությունը որոշակիորեն ազդել էր նաև թուրք-գերմանական դիվանագիտական հարաբերությունների վրա: Թուրքիայի կառավարությունը պահանջել էր Բոհմերմանի նկատմամբ դատական գործ հարուցել՝ Գերմանիայի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի՝ «Օտար երկրի առաջնորդին վիրավորելու» հիմքով:
Գերմանիայի կառավարությունը թեև ընթացք տվեց այդ պահանջին, սակայն, միևնույն ժամանակ, քննարկման դրեց և հաստատեց 103-րդ հոդվածի չեղարկման հարցը: Գերմանիայի նախարարների խորհրդի որոշմամբ՝ 2018թ. հունվարի 1-ից նշյալ հոդվածը կդադարի գործել:
Հարակից հրապարակումներ`
- Նախկին «միսս Թուրքիան» ազատազրկվել է Էրդողանին վիրավորելու համար
- Էրդողանին վիրավորող բանաստեղծությունների մրցույթում հաղթել է Լոնդոնի նախկին քաղաքապետը
- Էրդողանին վիրավորելու համար այս անգամ մեծ աղմուկ է բարձրացել Հոլանդիայում
- Բրիտանական ամսագիրը Էրդողանին վիրավորելու մրցույթ է հայտարարել
- Էրդողանին վիրավորելու համար թուրք լրագրողը դատապարտվել է 21 ամսվա բանտարկության
- Թուրքիայում առաջին անգամ դատի են տալիս երեխայի` Էրդողանին վիրավորելու համար
- Էրդողանին վիրավորանք հասցնելու համար կհարցաքննեն ընդդիմադիր թերթի խմբագրին
- Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայում 16-ամյա աշակերտ է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին