ՔԿՎ-ն պարզաբանում է, թե ինչու պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել «հաց բերող» Արթուրին
ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն այսօր այցելել են ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ հաց բերող Արթուր Սարգսյանին տեսակցելու, նրա խցային պայմաններին ծանոթանալու նպատակով: Սակայն, ինչպես տեղեկացրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, պատգամավորներին թույլ չեն տվել, ասելով, որ քննիչը տեսակցություններն արգելող որոշում է կայացարել: Որոշմանը ծանոթացած պատգամավորը հիմնավորումը տարօրինակ է համարում:
«Ըստ էության հետապնդումը նրա նկատմամբ շարունակվում է»,-ասաց նա:
Մարուքյանն էլ ապօրինի որակեց որոշումը, մտահոգություն հայտնեց Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին: Ասաց, որ խնդիրները ներկայացնելու են դատախազությանը, նախատեսում են հանդիպել գլխավոր դատախազին:
«Գլխավոր դատախազի հետ հանդիպման նպատակը լինելու է միջնորդել, որպեսզի փոխվի խափանման միջոցը: Պատրաստ ենք տալ մեր անձնական երաշխավորությունը: Նա շատ լուրջ հիվանդ է, հացադուլ է հայտարարել, ինչի հետևանքով բուժում չի իրականացվում: Վիճակն իսկապես լուրջ է, և մենք պատրաստվում ենք լրջորեն զբաղվել խնդրով»,-ասաց Փաշինյանը:
Ի պատասխան պատգամավորների հայտարարության ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տարածել են հաղորդագրություն, որտեղ ասված է.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը հայտարարել են, թե իրենց թույլ չեն տվել տեսակցել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանին նրա խցային պայմանները դիտարկելու նպատակով` վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս տեսակցությունների վրա արգելանք դրվելու պատճառաբանությամբ, երբ իրենք` որպես ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետք է այդ խնդիրը չունենան:
Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վարչակազմի կողմից որևէ խոչընդոտ չի ստեղծվել ԱԺ պատգամավորների կողմից կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք գործելու իրավունքի իրացման կապակցությամբ, ինչը և կատարվել է վերջիններիս կողմից:
Սակայն, քանի որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո Ն.Փաշինյանը և Է. Մարուքյանը ցանկություն են հայտնել տեսակցել կալանավորված Ա. Սարգսյանի հետ, որի տեսակցության իրավունքը սահմանափակված է նախաքննության մարմնի որոշմամբ, ուստի վերջիններիս պահանջը օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափորեն մերժվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան