Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս մնացին աշխարհի շախմատի կանանց առաջնությունից
Թեհրանում երեկ տեղի ունեցան աշխարհի շախմատի կանանց առաջնության առաջին փուլի երկրորդ պարտիաները: Ցավոք, Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, ովքեր անհատական գործակիցներով գերազանցում էին իրենց մրցակիցներին, անակնկալ պարտվեցին ու դուրս մնացին հետագա պայքարից: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը։
Մրցաշարի ֆավորիտները՝ Ցզյու Վենցզյունը, Աննա Մուզիչուկն ու Ալեքսանդրա Կոստենյուկը, նվաճեցին երկրորդ փուլի ուղեգրեր, իսկ մրցաշարում իրենց գործակցով 4-րդ և 5-րդ շախմատիստուհիները՝ Համփի Կոներուն և Նանա Ձագնիձեն, դասական պարտիաներում չկարողացան առավելության հասնել իրենց մրցակիցների նկատմամբ և երկրորդ փուլի ուղեգրեր կփորձեն նվաճել այսօր կայանալիք թայ-բրեյքում: