Ադրբեջանը միայն մեկ միջոց ունի. Ա. Իսկանդարյան
«Ադրբեջանը չունի իրավիճակի վրա ազդելու այլ միջոց, բացի կրակելուց, բայց մեծ պատերազմի պատրաստ չէ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակի լարվածության մեծացումը:
Նրա խոսքով, Ադրբեջանը ապրիլյան իրադարձություններին նախապատրաստվել էր 22 տարի, վերջին 3-4 տարիներին մեծ գումար էր ծախսել զենք ձեռք բերելու համար, աշխատել էր արտասահմանցի փորձագետների հետ:
«Օպերացիան լավ էր կազմակերպված, սակայն արդյունքն ի՞նչ եղավ: Որևէ արդյունքի չեն հասել, թեև անցել է մոտ մեկ տարի: Ադրբեջանի հասարակությունը որևէ արդյունք չի տեսնում և պետք է խարույկին մի բան գցել»,- ասաց քաղաքագետը:
Ա. Իսկանդարյանը նշեց, որ նման պայմաններում հնարավոր չէ այնպես անել, որ շփման գծում իրավիճակի լարվածություն չլինի:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը մղում է դեպի փակուղի. Ն.Մինասյան
- Տիգրան Աբրահամյան. Լարվածությունն աճում է, հայկական զինուժը պատժիչ գործողություններ է կատարում
- Շփման գծում արձանագրվել է լարվածության աճ
- Վիգեն Սարգսյան. Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը պարբերաբար լարվածություն է ստեղծում շփման գծում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան