«Գրեմմի»-ի հաղթողները
«Գրեմմի»-ի 59-րդ մրցանակաբաշխության լավագույն այլընտրանքային ալբոմի համար մրցանակը ստացել է Դեյվիդ Բոուիի վերջին սկավառակը՝ Blackstar-ը՝ առաջ անցնելով Radiohead-ից՝ A Moon Shaped Pool ալբոմով, և Իգգի Փոփից՝ Post Pop Depression սկավառակով,- գրում է «Ինտերֆաքս»-ը։
Հիշեցնենք, որ երգիչը մահացել էր 2016 թվականին։
Blackstar կոմպոզիցիան հաղթել է «լավագույն ռոք-կոմպոզիցիա» և «լավագույն ռոք-կատարում» անվանակարգերում: Ալբոմը նաև արձանիկ է ստացել լավագույն ինժինիրինգի համար՝ այդ անվանակարգում հաղթանակ տանելով Փրինսի նկատմամբ:
Աղբյուրը հայտնում է նաև, որ բրիտանացի երգչուհի Ադելի Hello կոմպոզիցիան Grammy մրցանակ է ստացել «Տարվա երգը» անվանակարգում:
Ստորև ներկայացված են «Գրեմմի»-ի հաղթողները։
«Լավագույն փոփ դուետ» անվանակարգում հաղթել են Թայլեր Ջոզեֆն ու Ջոշ Դանը՝ Stressed Out երգի շնորհիվ:
«Լավագույն նոր կատարող» անվանակարգում հաղթել է Chance the Rapper-ը:
«Լավագույն փոփ ալբոմ»՝ «25», Ադել,
«Լավագույն ռոք երգ»՝ «Blackstar», Դևիդ Բոուի,
«Լավագույն ռոք ալբոմ»՝ «Tell Me I'm Pretty», Cage The Elephant,
«Լավագույն R&B երգ»՝ « Lake By The Ocean», Maxwell,
«Լավագույն ուրբան ալբոմ»՝« Lemonade», Բեյոնսե,
«Լավագույն ռեգգի ալբոմ»՝ «Ziggy Marley», Զիգի Մարլի,
«Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ»՝ « Skin», Flume,
«Լավագույն ռեփ կոմպոզիցիա»՝ «Hotline Bling», Դրեյք,
«Լավագույն դասական ալբոմ»՝ «Shakespeare Songs», Դորոթեա Ռոշման և Յան Բոսթրիջ,
«Լավագույն տեսահոլովակ»՝ «Formation», Բեյոնսե,
«Լավագույն պարային երգ»՝ «Don't Let Me Down», The Chainsmokers ft. Daya:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի լույս 13-ի գիշերը՝ Լոս Անջելեսում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում