Ադրբեջանն ուզում է պրոպագանդայի միջոցով փոխել երկրի իմիջը. Քաղաքագետ
«Ադրբեջանն ունի պետական ծրագիր, որի հիմնական նպատակն է պրոպագանդայի միջոցով փոխել երկրի իմիջը: Բավականին անօգուտ է այդ ծրագիրը: Այն, ինչ արվում է թուլության նշան է հենց այդ ամենը կազմակերպող պետական ծառայությունների կողմից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը
Նա նշեց, որ ծրագրի իրականացման համար ծախսվում է մեծ գումարներ, ռեսուրսներ, ու այդ ամենն արվում է պետության կողմից:
«Հատուկ գումար է հատկացվում, որպեսզի աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի գտնեն ու փորձեն տեղափոխել Բաքու: Որոշ դեպքերում ստացվում է»,- ասաց քաղաքագետը:
Ա. Իսկանդարյանի խոսքով, հենց այս ծրագրի շրջանակներում է նաև ռուս բլոգեր Ա. Լապշինի գործը:
Ադրբեջանի նման քաղաքականությունը քաղաքագետը որակեց քաղաքական շիզոֆրենիա:
Մանրամասները տեսանյութում: