Դալլաքյան. Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվածությունները տեղի չեն ունեցել
Իմ և Սեյրան Օհանյանի համագործակցությունը կրել է տևական բնույթ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը:
«Այն բոլոր քաղաքական քայլերն ու որոշումները, որոնք մենք միասին քննարկել ենք, խոսքը վերաբերում է մեր երկուսի, եղել են պայմանավորված: Մենք ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, դրանց վերաբերյալ ես այսօր ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն տալուց: Կարծում եմ, որ դրանք եղել են ի օգուտ մեր երկրի, մեր ժողովրդի: Ցավոք սրտի, այդ պայմանավորվածությունները տեղի չեն ունեցել, և այսօրվա իմ քայլը պայմանավորված է նաև դրանով»,-ասաց Դալլաքյանը:
Նա ևս մեկ անգամ նշեց, որ իրենք որևէ դաշինքի անդամ չեն եղել, դաշինքից էլ դուրս չեն եկել:
Հարակից հրապարակումներ`
- Դալլաքյան. Եղել են ստվերային պայմանավորվածություններ
- Դալլաքյանը կհայտարարի Օհանյան-Օսկանյան դաշինքը լքելու մասին. «Ժամանակ»
- Իմ և Ծառուկյանի հանդիպումները շատ արդյունավետ են. Դալլաքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան