Բանակցային խմբում Սամվել Բաբայանը որևէ դեր չի ունեցել. Վարդան Օսկանյան
«Ընդդիմադիր դսշտում գործող քաղաքական ցանկացած ուժի հետ պատրաստ ենք համագործակցել և ընտրությունների ընթացքում, և ընտրություններից հետո»,- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:
Խոսելով «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության հնարավորության մասին, նա նշեց, որ ինչքան մոտենում են ցուցակների ներկայացման օրը, դաշինք կազմելու հնարավորությունը նվազում է. «Բայց միշտ էլ հետընտրական շրջանում այդ հնարավորությունը լինում է: Երկուսս էլ ընդդիմադիր դաշտում ենք, ունենք մեր ընտրազանգվածը»:
Անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի հայտարարություններին, Վ. Օսկանյանն ասաց, որ ինքը ցուցակների կազմման ու տեխնիկական բանակցություններում մասնակցություն չի ունեցել:
«Մեր կողմից ստեղծվել է բանակցային, աշխատանքային խումբ, որը վարել է բանակցությունները: Իսկ այդ աշխատանքային, բանակցային խմբում Սամվել Բաբայանը որևէ դեր ու տեղ չի ունեցել»,- ասաց Վ.Օսկանյանը :
Նա նաև ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ ցուցակ է ներկայացրել Վ. Դալլաքյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Այսօր Հայաստանում քաղբանտարկյալներ, իհարկե, կան». Ս. Օհանյան
- Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի հետ ունեցած հարաբերությունների մասին
- Օհանյան. Այսօր անհրաժեշտ է թիկունք բանակի համար
- Մենք կանգնած ենք պատմական պահի առաջ. Վ. Օսկանյան
- Ստորագրվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագիրը
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան