Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի հետ ունեցած հարաբերությունների մասին
«Սամվել Բաբայանի հետ ունենք մտերիմ հարաբերություններ, բայց այն, որ ասվում է, որ մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ, այդպես չէ»,- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե Սամվել Բաբայանի հետ որևէ կապ, շփում կա՞:
Անդրադառնալով «Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանի այն հայտարարությանը, թե Սամվել Բաբայանն է ղեկավարում դաշինքի ձևավորումը, կարող է ձեր վրա ազդեցություններ ունենան, նա ասաց. «Ես ընդհանուր առմամբ ազատ անձնավորություն եմ, օգտվում եմ իմ իրավունքներից: Այսօր էլ ուզում եմ ասել, որ իմ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել, չնայած նրան, որ գիտեք, որտեղից եմ եկել, և իմ գործունության մեջ էլ ես երբևէ չեմ փորձել ազդել որևէ կուսակցության, որևէ անհատի վրա: Բոլոր որոշումներն ընդունվում են փոխադարձ քննարկումների առաջարկություների շրջանակում»:
Հարակից հրապարակումներ`
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան