Զարուհի Փաստանջյանը եթե ցանկանա, ցուցակում լինելու է առաջին կին թեկնածուն. Ա.Մարտիրոսյան
«Զարուհի Փաստանջյանն ի սկզբանե տեղյակ է եղել, որ եթե ցանկանա, ինքը ցուցակում լինելու է առաջին կին թեկնածուն»,- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, էական չէ, թե որ համարը կլինի, այլ այն, որ լինելու է առաջին կին թեկնածուն:
«Ինքն այդ մոտեցմանը դեմ է եղել: Եթե Զարուհի Փոստանջյանը ցանկանա այս դաշինքում ընդգրկվի, անմիջապես այդ պահանջը, խնդրանքը, առաջարկը կհարգվի»,- ընդգծեց Ա. Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը տարածել էր հայտարարություն՝ նշելով, որ դեմ է արտահայտվում «Ժառանգության» կողմից ընտրություններին դաշինքով մասնակցելուն:
Ա.Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգությունը» ողջունում է, որ կուսակցության ներսում կա տարաձայնություն, քանի որ իսկապես ժողովրդավարական կուսակցություն է:
«Դրա համար նույնիսկ եթե դեմ է, բայց ցանկություն ունի մասնակցել դաշինքային պայքարին, մենք միայն կարող ենք ողջունել: Որևէ խոսք լինել չի կարող»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:
Նա տեղեկացրեց, որ նախօրեին կայացած «Ժառանգության» վարչության նիստին չի մասնակցել միայն Զարուհի Փոստանջյանը, իսկ մյուս ներկաները կողմ են եղել ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով հանդես գալուն, միայն մեկ ձեպահ է եղել:
Հարցին, թե հնարավո՞ր է Զարուհի Փոստանջյանը դուրս գա կուսակցությունից, Ա. Մարտիրոսյանն ասաց, որ հույս ունի՝ ոչ:
Միաժամանակ նա նշեց. ««Ժառանգությունը» պայքարի փորձ ունի նաև առանց տիկին Փոստանջյանի»:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այն, ինչ իրենք հիմա սկսել են, իրենց պայքարի շարունակությունն է:
«Որքան էլ ցեխ շպրտեն «Ժառանգության» պահով, ժամանակն ապացուցել է միշտ, որ «Ժառանգությունն» իրական պայքարի գծում է եղել: Այս անգամ ևս վերահաստատում ենք, որ բացառապես պայքարի դաշտ է լինելու, մենք իսկապես գնում ենք պայքարելու»:
Նա տեղեկացրեց, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միացել է «Ժողովրդական», «Արդարություն» կուսակցությունները, «Միացյալ հայեր», «Կարմիր բերետներ», «Անկախ դատարաններ» ՀԿ-ները:
Հարակից հրապարակումներ`
- Բանակցային խմբում Սամվել Բաբայանը որևէ դեր չի ունեցել. Վարդան Օսկանյան
- «Այսօր Հայաստանում քաղբանտարկյալներ, իհարկե, կան». Ս. Օհանյան
- Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի հետ ունեցած հարաբերությունների մասին
- Օհանյան. Այսօր անհրաժեշտ է թիկունք բանակի համար
- Մենք կանգնած ենք պատմական պահի առաջ. Վ. Օսկանյան
- Ստորագրվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան