Անտոնիո Կոնտե. «Հարգում եմ ցանկացած խաղաոճ»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «Բարնլիի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խաղում իր թիմի 1։1 հաշվով արձանագրած ոչ-ոքին և գնահատել իրավիճակը չեմպիոնական մրցարշավում։
«Մենք փորձում էինք ֆուտբոլ խաղալ ու պահեր ստեղծել, սակայն մեր մրցակիցը նպատակ ուներ առաջին հերթին քանդել, գործում էր երկար փոխանցումներով և պարտադրում ագրեսիվ պայքար հանուն գնդակի խլման։ Ես հարգում եմ ցանկացած խաղաոճ ու չեմ ուզում դատել մյուս թիմերին։ Տնային խաղերում «Բարնլին» 29 միավոր է վաստակել և երրորդն է պայմանական աղյուսակում՝ հետ մնալով միայն մեզանից ու «Տոտենհեմից»։ Դա հաստատում է, որ տանը նրանք շատ ուժեղ են»,- Կոնտեի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։