Խաբի Ալոնսոն 800-րդ հանդիպումն է անցկացրել իր կարիերայում
«Ինգոլշտադտի» հետ Բունդեսլիգայի 20-րդ տուրի շաբաթօրյա հանդիպումը, որում «Բավարիան» հաղթեց 2։0 հաշվով, 800-րդն էր մյունխենյան թիմի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի կարիերայում։ 35-ամյա ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999 թ.՝ «Ռեալ Սոսյեդադի» կազմում խաղադաշտում հայտնվելով Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում։ Նա հանդես է եկել նաև «Էյբարի», «Լիվերպուլի», մադրիդյան «Ռեալի» կազմերում, իսկ 2014 թ. տեղափոխվել է «Բավարիա»։ Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն։
Ավելացնենք, որ առաջիկա ամռանը Ալոնսոն կավարտի խաղացողի կարիերան։