Մանուել Նոյեր. «Պատրաստ եմ «Արսենալի» դեմ խաղին»
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կիսվել է «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ փետրվարի 15-ին ու մարտի 7-ին կայանալիք հանդիպումներից իր սպասելիքներով։
«Բավական հաճախ եմ գործի մեջ տեսել «Արսենալի» խաղացողներին, նրանցից ոմանց հետ բախվել եմ նաև ազգային հավաքականի խաղերում, իսկ ոմանք էլ իմ խաղընկերներն են ազգային թիմում։ Այդ իսկ պատճառով ես պատրաստ եմ։ Իսկ նրանց, ում վատ եմ ճանաչում, անպայման կուսումնասիրենք։
Ինչպես մենք, «Արսենալն» էլ մրցաշրջանի ընթացքում թռիչքներ ու անկումներ է ունեցել։ «Արսենալը» մեզ համար իդեալական վիճակահանություն չէ, ինչպես և մենք՝ նրանց համար»,- Նոյերի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։