Մարոտտա. «Դիբալան պայմանագիր կստորագրի փետրվարի վերջին»
«Յուվենթուսի» մարզական տնօրեն Ջուզեպպե Մարոտտան հաստատել է, որ հարձակվող Պաուլո Դիբալան փետրվարի վերջին պետք է նոր պայմանագիր ստորագրի ակումբի հետ։ Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողը «Ծեր սինյորային» միացել է 2015 թ. ամռանը, իսկ ակումբի հետ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թ. հունիսը։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
Մարոտտայի խոսքերով՝ Դիբալայի ներկայացուցիչներն այժմ գտնվում են Արգենտինայում, սակայն այս ամսվա վերջին կվերադառնան Իտալիա, որպեսզի նոր պայմանագիր ստորագրեն։
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենթուսի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 խաղի և խփել 8 գոլ։