Յայա Տուրե. «Սիթին» պատրաստվում է դառնալ հաղթանակների մեքենա»
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն նշել է, որ ակումբի նպատակները համընկնում են իր կարողությունների ու ցանկությունների հետ։
«Հենց սկզբից ակումբը ցանկանում էր ստանալ լավ խաղացողների, որպեսզի սովորեր հաղթել և ժամանակին զուգընթաց վերածվեր հաղթանակների այնպիսի մեքենայի, ինչպիսին են «ՄՅու»-ն ու «Բարսելոնը»։ Ահա թե ինչու եմ ես այստեղ եկել։
Հիանալի է, որ պետք է հաղթես յուրաքանչյուր խաղում։ Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ հաղթում եմ, որովհետև պարտվել չեմ սիրում։ Գիտեմ, թե հաղթանակն ինչ է, գիտեմ, թե ինչ է նշանակում մրցաշրջանի վերջում գավաթը պահել գլխավերևում»,- Յայա Տուրեի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։