Ադրբեջանը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը մղում է դեպի փակուղի. Ն.Մինասյան
«Ադրբեջանն այսօր փաստացի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը մղում է դեպի փակուղի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանն այսօր կյանքի չի կոչում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, նրա կողմից ակտիվացել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:
«Առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպում Մյունխեում, թեև դեռևս հաստատված չէ: Նման իրավիճակում ակնկալել որևէ դրական տեղաշարժ, քաղաքական առաջընթաց բանակցային գործընթացում, միանշանակ իրատեսական չէ»,- ասաց Ն. Մինասյանը:
Նրա խոսքով, Հայաստանը պետք է օգտագործի այդ հնարավոր հանդիպումն ու հստակ մեսիջ ուղարկի Ադրբեջանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. «Մեսիջը պետք է լինի շատ հստակ՝ Ադրբեջանի կողմից ապակառուցողականությունը շարունակելու դեպքում Հայաստանը ևս ստիպված է վերանայել տարբեր հարցերի հետ կապված իր դիրքորոշումը»:
Ն. Մինասյանն ասաց, որ, ընդհանրապես, հայկական կողմի դիրքորոշման վերանայման անհրաժեշտությունը վերջին ամիսներին թերևս արդիական է դառնում, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես ռազմաճակատում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմամբ:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ինտենսիվությանը, նա ասաց, որ այդպես ցանկանում են սեփական հանրությանը ներկայացնել, որ ուժեղ են, իրենք ենք իրավիճակը թելադրում, մյուս կողմից հայկական հանրության վրա ճնշում գործադրել. «Ապրիլին մի քանի ամիս է մնացել: Ադրբեջանը փորձելու է ճնշումը մեծացնել»:
Խոսելով փոխզիջումների մասին, նա ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո այս ուղղությամբ հետընթաց կա:
«Ասել, որ Հայաստանի, Արցախի, կամ Ադրբեջանի հասարակությունները պատրաստ են փոխզիջումների, միանշանակ, ոչ: Ցանկացած կարգավորման գործընթացում անհրաժեշտ է փոխադարձ վստահության մեխանիզմ: Այսօր ինչպիսի՞ մեխանիզմներ կան: Ընդհանրապես բացակայում են»,- նշեց Ն. Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Լարվածությունն աճում է, հայկական զինուժը պատժիչ գործողություններ է կատարում
- Շփման գծում արձանագրվել է լարվածության աճ
- Վիգեն Սարգսյան. Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը պարբերաբար լարվածություն է ստեղծում շփման գծում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան