Արիանա Կաոիլի. «Հայերն ամեն ինչում ոգի են դնում, շախմատը բացառություն չէ»
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր ներկա չէր իր կիսանդրու ներկայացման արարողությանը, քանի որ խիստ զբաղված է և նախապատրաստվում է «Grand Chess Tur» մրցաշարին: Փոխարենը լրագրողների հետ հանդիպմանը եկել էր նրա կինը՝ Արիանա Կաոիլին, ով նաև «Ճամփորդ» շաբաթաթերթի խմբագիրն է:
Արիանան Լևոնի անունից շնորհակալություն հայտնեց կիսանդրու հեղինակ, գերմանացի հայտնի քանդակագործ Բերտրան Ֆրեյսլեբենին՝ կատարած հիանալի աշխատանքի և Հայաստան այցի համար՝ միաժամանակ ներողություն խնդրելով հայ գրոսմայստերի անունից:
«Լևոնը պատրաստվում է շատ կարևոր մրցաշարի և միջոցառումները բացասական ազդեցություն են ունենում նրա վրա: Շնորհակալ ենք նման աշխատանք կատարելու համար: Իսկապես շախմատն ունի ոգի, ինչպես նաև Լևոնի խաղերը, ինչը նկատել և ներկայացրել եք Ձեր աշխատանքում: Հայաստանում և ամենուր հայերն ամեն ինչում ոգի են դնում և շախմատ խաղալը նույնպես բացառություն չէ:
Բերտրանը շատ հայտնի քանդակագործ է Գերմանիայում և մեզ համար մեծ պատիվ է նրան Հայաստանում հյուրընկալելը: Վստահաբար կարող եմ ասել, որ Լևոնը նրա հետ մեծ սիրով է աշխատել: Արվեստը մեզ միշտ առաջ է մղում, իսկ շախմատն ու քանդակագործությունը միասին մեծ արվեստ են և իրենց մեջ մեծ ոգի ունեն»,- ասաց Արիանան՝ հյուրերին միաժամանակ առաջարկելով Հայաստան գալու առիթը բաց չթողնել և անպայման դիտել Երվանդ Քոչարի աշխատանքները, ով նույնպես իր քանդակագործություններում մեծ ոգի է դրել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները