Հայ գեղասահորդները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը
Հայ գեղասահորդները պատրաստվում են աշխարհի առաջնությանը, որը կկայանա մարտի 29-ից ապրիլի 2-ը` Հելսինկիում: Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը խոսել է առաջնության նախապատրաստական աշխատանքների մասին:
«Սոֆիայում կայացած միջազգային երկրորդ մրցաշարում ցուցադրած հաջող ելույթից հետո Սլավիկ Հայրապետյանը կմեկնի Ադլեր` Օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովի մոտ, որը վերջին շրջանում աշխատում է մեր մարզիկի հետ: Անաստասիա Գալուստյանին կմարզվի Մոսկվայում, նաև կնախապատրաստվի փետրվարի վերջին Ամստերդամում կայանալիք միջազգային մրցաշարին: Փոխել ենք նրա ազատ ծրագիրը, ինչի վրա էլ հիմա նա աշխատում է: Թինա Կարապետյան-Սիմոն պրու Սենեգալ պարային զույգը մինչև Հելսինկի մեկնելը կմարզվի Կանադայում:
Աշխարհի առաջնությանը մեր մարզիկները կպայքարեն օլիմպիական վարկանիշի համար, իսկ դրա համար անհրաժեշտ է տեղ զբաղեցնել 20 լավագույնների մեջ: 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերում հայտնվելու վերջին հնարավորությունը կլինի սեպտեմբերին Օբերստդորֆում կայանալիք ընտրական փուլը»,- Ստեփանյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: