Ծանրամարտի հավաքականներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ավարտված ծանրամարտի Հայաստանի պատանիների առաջնության եզրափակիչ օրը 94 կգ քաշային կարգում երկամարտի 260 կգ արդյունքով հաղթել է Յաշա Մինասյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջանիբեկ Գրիգորյանը (247 կգ), երրորդը՝ Արսեն Դադայանը (246 կգ):
Համեստ արդյունքներ են արձանագրվել +94 կգ քաշային կարգում: Այստեղ մրցանակային եռյակը կազմել են Կարեն Ասատրյանը (240 կգ), Սասուն Սահակյանը (161 կգ) և Կարեն Ավետիսյանը (159 կգ):
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, վաղը ծանրամարտի ազգային և պատանեկան հավաքականներն ուսումնամարզական հավաքի կմեկնեն Ծաղկաձոր: Պատանիները կնախապատրաստվեն ապրիլի 1-ից 10-ը Թաիլանդում կայանալիք այդ տարիքային խմբի աշխարհի, իսկ մեծահասակները՝ Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է նույն օրերին՝ Խորվաթիայում: