«Հաց բերող» Արթուր Սարգսյանը «Առավոտի» խմբագրի համար ոչ լեգենդ է, ոչ էլ երիտասարդներին դաստիարակելու օրինակ
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. ««Հաց բերող» Արթուր Սարգսյանն էլ ինձ համար ոչ լեգենդ է, ոչ էլ երիտասարդներին դաստիարակելու օրինակ: Այդքանով հանդերձ՝ նրան կրկին երկու ամսով կալանավորելը նույնպես չի տեղավորվում իրավական և բարոյական ոչ մի չափանիշների մեջ: Մեր իրավապահ համակարգում առայժմ «Սովետ» է՝ այդ համակարգի ներկայացուցիչներին թվում է, որ իրենց նպատակը ոչ թե հանցագործությունը կանխելն է, իսկ եթե չի հաջողվում կանխել, բացայտելն է, այլ բացառապես պատժելն ու վրեժ լուծելը: Մարդուն պետք է կալանավորել այն դեպքում, եթե նա, ազատության մեջ մնալով, կարող է ազդել նախաքննության մարմնի վրա: Օրինակ եթե որևէ նախարարի կամ պատգամավորի երբևէ ձերբակալեն, ապա իմաստ ունի, որ նա մնա ազատազրկման վայրում, քանի որ շատ հավանական է, որ իր«ախպերության» միջոցով փորձի ազատվել պատասխանատվությունից: Արթուր Սարգսյանը, բնականաբար նման լծակներ չունի:
Նախաքննությունը, հաշվի առնելով այդ հանգամանքը և Արթուրի առողջական լուրջ խնդիրները, նրան որոշել էր ազատ արձակել՝ փոխելով խափանման միջոցը քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Բայց երևի մտածում էին, որ նա որպես շնորհակալություն, պիտի իր կարծիքը չարտահայտի, լսի: Անկախ նրանից թե ով է համաձայն նրա արտահայտած կարծիքի հետ, ով ոչ, նման մոտեցումը, իմ կարծիքով, անմարդկային է և անիրավ:
Կարելի է համակրել այս կամ այն կուսակցությանը, կարելի է ամիսներով դեգերել տարբեր դաշինքների արանքում, կարելի է րոպեն մեկ մտնել, դուրս գալ իշխանության և ընդդիմության մեջ: Միակ բանը, որ չարժե անել, նկարագիրը կորցնելն է»,-գրել է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան