Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են 3 մարզիկ
Էրզրումում ընթացող 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են 3 մարզիկ, դահուկավազք մարզաձևում՝ Միքայել Միքայելյանը և Գոհար Թադևոսյանը, լեռնադահուկայինում՝ Հարություն Հարությունյանը:
Այսօր՝ փետրվարի 14-ին, մեր դահուկավազորդներն ուժերը կփորձեն ազատ ոճում: Նույն օրը մրցուղի դուրս կգա նաև լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:
Նշենք, որ երեկ անցկացված դասական ոճ մրցաձևում տղաների մրցաշարում դահուկավազորդ Միքայել Միքայելյանը 7,5 կմ դասական ոճում 53 մասնակիցների մեջ զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը, իսկ աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 5 կմ դասական ոճում՝ 40-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը։
Փառատոնն անցկացվում է փետրվարի 11-18-ը, որին մասնակցում են ավելի քան 800 մարզիկ՝ 40 երկրից: Այն անցկացվում է 9 մարզաձևում: