ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը
ՀՀ համամասնական ցուցակը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ցուցակի երկրորդ տեղում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, երրորդում՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, չորրորդում՝ Արա Բաբլոյանը, հինգերորդում՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նա նաև նշեց, որ ՀՀԿ ցուցակի վեցերորդ տեղում կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն է, յոթերորդում՝ Էդուարդ Շարմազանովը, ութերորդում՝ Մարգարիտա Եսայան, իներորդում՝ Սամվել Ֆարմանյանը, տասներորդում՝ Կարեն Ավագյանը: Ըստ ՀՀԿ խոսնակի՝ հնարավոր է, որ տասնյակում փոփոխություններ լինեն:
Էդուարդ Շարմազանովը նշեց նաև, որ ՀՀԿ տարածքային ցուցակը բաղկացած է 133, իսկ համամասնականը՝ 64 ներկայացուցիչներից։
Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ն նաև որոշում է կայացրել, որ առաջիկա խոհրդարանական ընտրություններին կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարեն գործադիր մարմնի բոլոր անդամները՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու հենց այդ մարմինն էլ կհամակարգի քարոզարշավը :
Նշվեց նաև, որ ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել է կուսակցության նախընտրական ռազմավարության ու մարտավարության հետ կապված հարցեր: