Տեխնիկական սարքավորումների ներկայացման փորձը հաջողվեց. Մուկուչյան
«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն, ընդհանուր առմամբ, ընթացել են ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Անդրադառնալով փետրվարի 12-ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում ՏԻՄ ընտրությունների ժամանակ փորձարկված ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումներին, Մուկուչյանն ասաց. «Տեխնիկական միջոցների հետ կապված խնդիրներ չեղան։ Համենայն դեպս, ընտրողները, ովքեր գալիս էին տեղամասային կենտրոններ, նրանց համար տեխնիկական սարքավորման կիրառումը լրացուցիչ խոչընդոտ չէր առաջացնում, լրացուցիչ դժգոհության առիթ չէր դառնում։ Դա ևս շատ կարևոր էր, փորձում էինք հասկանալ տեխնիկական սարքավորումների կիրառման վերաբերյալ ընտրողների վերաբերմունքը։ Հաջողվեց այդ սարքավորումների ներկայացման փորձը, քանի որ ի հայտ եկան թերություններ, խնդիրներ, որոնց վրա առաջիկայում պետք է աշխատել, շտկել, ուղղել»։
Նշենք, որ տեխնիկական սարքավորումները կիրառվելու են 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես է ընթանում Սոմյոնովկայում ընտրական սարքերի փորձարկումը
- Դավիթ Հարությունյանը խոստանում է նկատված թերությունները շտկել մինչև խորհրդարանական ընտրություններ
- ՏԻՄ ընտրություններում փորձարկվում են ԱԺ 2017թ. ընտրության սարքերը
- Սեմյոնովկայի և Վարդանաշենի ՏԻՄ ընտրություններում կփորձարկվեն էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան