Տուխել. «Բենֆիկայի» հետ փլեյ-օֆֆում խաղալը լուրջ մարտահրավեր է»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Բենֆիկայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպման նախօրեին շփվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։
«Բենֆիկայի» հետ փլեյ-օֆֆում խաղալը լուրջ մարտահրավեր է մեզ համար։ Նրանք հարձակման գծում կոմբինացիոն խաղ են ցուցադրում և համախմբված գործում պաշտպանությունում,- Տուխելի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Շատ ենք սպասում այդ հանդիպմանը և հույս ունենք ցուցադրել մեր լավագույն ֆուտբոլը։ Անհրաժեշտ է պահպանել վստահություն ու հասկանալ, որ անպայման կլինեն հատվածներ, երբ մենք կթելադրենք»։
Ավելացնենք, որ Բունդեսլիգայի վերջին տուրում «Բորուսիան» 1։2 հաշվով զիջել է հետնապահին՝ «Դարմշտադտին»։
«Փոթորկից առաջ միշտ լռություն է լինում»,- այդ պարտությունն այսպես է մեկնաբանել Թոմաս Տուխելը։