Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմը` Ստրանջայի մրցաշարում
Փետրվարի 21-27-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա Ստրանջայի հեղիանակավոր միջազգային մրցաշարը, որին Հայաստանի հավաքականը կներկայանա 9 բռնցքամարտիկով:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը, Սոֆիայում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ` Վահե Բադալյանը, 60 կգ` Կարեն Տոնականյանը, 64 կգ` Հովհաննես Բաչկովը, 69 կգ` Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ` Արման Դարչինյանը, 81 կգ` Արսեն Հայրապետյանը, 91 կգ` Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Հավելենք, որ հայ բռնցքամարտիկները Սոֆիայում հանդես կգան հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: