Թուրքական կայքում հայ վարպետի պատրաստած ուդը վաճառվում է 10000 դոլարով
Թուրքական «Sahibinden.com» օնլայն գնումների կայքում վաճառքի է հանվել հայտնի հայ վարպետի՝ Գրիգոր Քեհյայանի պատրաստած ուդը (երաժշտական գործիք)։ Հայտարարության մեջ վաճառողի անունը չի հիշատակվում։ Միայն նշվում է, որ գործիքը 100 տարվա պատմություն ունի և գտնվում է Ստամբուլում, իսկ արժեքը 10000 դոլար է։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, բացի Ուդի նկարներից, կայքում հրապարակվել են նաև լուսանկարներ, որոնց վրա պատկերված են օսմաներենով և հայերենով վկայականներ, որոնք ապացուցում են, որ երաժշտական գործիքը պատրաստված է պոլսահայ վարպետի կողմից:
Նշվում է նաև, որ Գրիգոր Քեհյայանը ծնվել է Ստամբուլում 1875թ. և մահացել է 1933թ-ին. ապրել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում: Քեհյեյանը հյուսնի արհեստը ժառանգել է հորից, ապա մասնագիտացել ուդ պատրաստելու մեջ։
Ուդի վաճառքի մասին հայտարարությունը «Sahibinden.com»-ում տեղադրվել է փետրվարի 12-ին։
Հարակից հրապարակումներ`
- Սամսունում հայ վարպետների հեղինակած եզակի 150-ամյա երկաթյա դուռ է պահպանվել
- Գոլդբերգը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը կրել է պոլսահայ վարպետի թևնոցը
- Հայ վարպետների ստեղծած արհեստը Թուրքիայում անհետացման եզրին է
- Թուրքական իշխանությունները ֆինանսավորում են, որպեսզի ուդի հայտնի հայ վարպետը վերադառնա Թուրքիա
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը