Մալայզիայում սպանվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբայրը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը սպանվել է Մալայզիայում։ Այդ մասին գրում է «Yonhap» լրատվամիջոցը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին։ Հյուսիսկորեական առաջնորդի ոչ հարազատ եղբայրը՝ Կիմ Չեն Նամը, երկրից անհետացել էր իր հորեղբոր մահապատժից հետո։
Աղբյուրը նշում է, որ Կիմը սպանվել է Մալայզիայի օդանավակայանում երկու անհայտ կանանց կողմից հարձակման հետևանքով։
Կասկածյալները անհապաղ հեռացել են դեպքի վայրից, և ըստ աղբյուրի, Մալայզիայի ոստիկանությունը ենթադրում է, որ սպանության հետևում Հյուսիսային Կորեան է կանգնած։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում