Կարեն Կարապետյանը ՀՀԿ համամասնական ցուցակում չի ընդգրկվել գրանցման հետ կապված խնդիրների պատճառով. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով հարցին, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը չեն գլխավորել կուսակցության համամասնական ցուցակը, պատասխանեց, որ կուսակցության նախագահն այդպես է որոշել:
«Մենք քննարկել ենք այդ հարցը գործադիր մարմնում ու այդպես ենք նպատակահարմար գտել, ինչ վերաբերում է պարոն Կարապետյանին, պատճառը շատ լավ գիտեք, ինքը խոսել է այդ մասին»,- ասաց նա:
Դա նշանակում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ համամասնական ցուցակում չի ընդգրկվել գրանցման հետ կապված խնդիրների պատճառով:
Ըստ ՀՀԿ խոսնակի՝ եթե ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստանա համապատասխան ձայներ և հնարավորություն ունենա կազմել կառավարություն, ապա այդ կառավարության վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը:
Էդուարդ Շարմազանովը նշեց նաև, որ ՀՀԿ նախընտրական ցուցակը բավականին մրցունակ է:
«Այնտեղ կան և մտավորականներ, և գործող պատգամավորներ, և քաղաքագետներ: Մենք գտնում ենք, որ այսպիսի ցուցակով ՀՀԿ-ն մեծ հնարավորություն ունի ազատ մրցակցության պայմաններում գրանցել լուրջ հաջողություն ընտրությունների ժամանակ»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին