Վիգեն Սարգսյան. Ադրբեջանի քաղաքացու խնդրանքը մերժելու հիմքեր չունենք
Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրելու Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլը ևս մեկ վկայություն է այն հանգամանքի, որ հարևան երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը շարունակում է մնալ պետական քաղաքականություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Մենք, ստանալով նման խնդրանք Ադրբեջանի քաղաքացու կողմից անմիջապես քննարկել ենք այն և եկել ենք եզրահանգման, որ այդ խնդրանքը մերժելու հիմքեր չունենք»,-նշել է նախարարը:
Նա հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունը, փոխգործակցելով միջազգային կառույցների հետ, ամեն ինչ անելու է Ադրբեջանի քաղաքացու իրավունքները պաշտպանելու և նրա համար մշտական ապաստան գտնելու համար:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին