Շախմատի աշխարհի կանանց առաջնություն. 1-ին փուլի թայ-բրեյքի արդյունքներ
Փետրվարի 13-ին Թեհրանում տեղի ունեցավ աշխարհի կանանց առաջնության առաջին փուլի թայ-բրեյքը: Այն շախմատիստուհիները, ովքեր իրենց դասական շախմատի հանդիպումներն ավարտել էին 1։1 հաշվով, պետք է խաղային 2 պարտիա՝ 25 րոպե + 10 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից, եթե այստեղ հաշիվը նույնպես լիներ հավասար, կխաղարկվեւր ևս 2 պարտիա, արդեն այլ համակարգով` 10 րոպե + 10 վայրկյան հավելումով` սկսած առաջին քայլից, կրկին հավասար հաշվի դեպքում` ևս 2 պարտիա` 5 րոպե + 3 վայրկյան հավելումով` սկսած առաջին քայլից, եթե այստեղ ևս գրանցվեր ոչ-ոքի, ապա կխաղարկվեր Արմագեդոն, որտեղ սպիտակներին կտրվեր 5 րոպե, սևերին `4 րոպե, իսկ 61-րդ քայլից սկսած՝ յուրաքանչյուր քայլի համար կավելացվեր 3 վայրկյան, սակայն այս պարտիայում սպիտակներով խաղացողը պետք է պարտադիր հաղթեր, ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթող էր դառնում սևերով խաղացողը:
Թայ-բրեյքում գրանցվեցին հետևյալ արդյունքները` Չժաո Սյու – Ա. Մարտինես (3։1), Շեն Յան – Մ. Արիվաս (3։1), Հ. Դրոնավալի – Ա. Շամիմա (2,5։1,5) , Օ. Զիմինա – Բ. Խոտենաշվիլի (3։1), Ս. Գուրամիշվիլի – Ս. Խադեմալշարեն (3։1), Ս. Մելիա – Ե. Աթալիկ (2,5 -1,5), Ն. Ձագնիձե – Հ. Մոնա (4։2) , Ն. Բուքսա – Հոան Թան Չան (2,5 – 1,5), Ա. Սավինա – Մ. Սոչկո (2,5-1,5), Հուան Ցզյան – Դ. Չարոչկինա (3։1):
Թայ-բրեյքում ամենալարվածը Անաստասիա Բոդնառուկ – Հեջազիփուր Միթրա մրցախաղն էր: Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, այս դիմակայությունում հաղթողին որոշելու համար խաղարկվեց Արմագեդոն: Սպիտակներով խաղացող Բոդնառուկը պարտիայի հենց սկզբից ստացավ ծանր դրություն, սակայն Իրանը ներկայացնող Հեջազիփուրը 59-րդ քայլին սպառեց պարտիայի համար նախատեսված ժամանակը, և նրան գրանցվեց պարտություն:
Երկրորդ փուլի զույգեր
Ցզյու Վենցզյուն – Ժու Չեն
Ա. Բոդնառուկ – Օ. Գիրյան
Չժաո Սյու – Ռ. Պադմինի
Տան Չժունչի – Ա. Ուշենինա
Հ. Դրոնավալի – Դ. Սադուակասովա
Ն. Բուքսա – Ս. Գուրամիշվիլի
Ն. Դզագնիձե – Օ. Զիմինա
Շեն Յան – Ա. Սավինա
Վ. Գունինա – Նի Շիցյուն
Ա. Մուզիչուկ – Ա. Կաշլինսկայա
Ա. Գորյաչկինա – Լե Թաո Նգուեն Ֆամ
Ա. Ստեֆանովա – Ս. Մելիա
Ն. Բացիաշվիլի – Ն. Խուրցիձե
Ա. Կոստենյուկ – Ի. Գապոնենկո
Է. Պաետց – Պ. Կրամլինգ
Ն. Պոգոնինա – Հուան Ցզյան