«Երկրաշարժը» լրիվ արհեստական, բուտաֆորական պատկեր է. Ճարտարապետը ֆիլմի մասին
«Այն օրը վերջապես նայեցի «Երկրաշարժի» կեսը, հիմա վստահ կարող եմ կարծիք հայտնել
Նախ, այդքան էլ կինո չէ: Օրինակ, խաղաղ Լեննագանի պատկերը մինչեւ ժաժքը ավելի շատ կլիպ է հիշեցնում. Մարդկանց հավաքել են, ու տեսնում ես ոնց է ռեժիսորը ասում. «Դու էս արկղը քաշ տուր էս կողմ, դու քայլի էն կողմ, դուք խաղացեք, դուք վազվզեք», եւ այլն։ Լրիվ արհեստական, բուտաֆորական պատկեր, միգուցե, վատ չէր նայվի, եթե սա լիներ մյուզիքըլ՝ հատուկ պայմանականություններով, բայց՝ կինո չէր:
Նույնը գրեթե բոլոր դրվագներում՝ արհեստականությունը ամեն տեղ:
Երկրորդը, ես չեմ ընդունում, որ ֆիլմը պետք է փաստագրական ճշտություն ունենա. ի սեր Աստծո, կարելի է ամեն ինչ ոտքից դնել գլխի վրա, բայց՝ եթե կա նպատակ: Բացարձակ չհասկացա ինչ են անում հերոսները, լրիվ անծանոթ կյանք, անծանոթ հարաբերություններ: Օրինակ, Միքայել Պողոսյանի հերոսը՝ կարծես թե լավ, խորը մարդ պիտի լինի: Բայց արի ու տես, շարիաթի օրենքներով է ապրում: Ախր չի կարող սովորական նորմալ մարդը աղջկանից հրաժարվի, ինչ է, թե շուտ է հղիացել։ Առավել եւս, որ ապագա հայրը նորմալ մարդ է, չի փախել, ամեն ինչ օկ է,...։ Չկա նման բան՝ կարող է մի երկու օր հոտի, մի երկու անգամ բղավի, բայց դե սուտ է։ Այն էլ քաղաքում, այն էլ ոնց որ թե գրագետ մարդ:
Սարիկը կամ լեննականցի չի տեսել, կամ էրեխա չունի, չի հասկանում: Ու տենց ամեն, ամեն քայլափոխին ասում ես՝ չէէէէէէ, չկա նման բան:
Կամ՝ նորմալ ապրող ընտանիքի ջահել, առողջ ախպերը ջահել առողջ քրոջը ուզում է ամեն գնով «նաղդի» գերեզմանոցի զզվելի բիձա վարիչի վրա,... Ախր անասունություն է դա:
Կամ՝ երկրաշարժի ընթացքում մարդը կանգնած է հրապարակի մեջտեղը ու բոլորին փոխանակ ազատ տեղ բերի, ասում է՝ վազեք կամարի տակ,... ։
Արա հո ոչխար չես, կամարի՞ տակ է ապահով, թե՞ բաց տարածության վրա:
Դիալոգները ոտից գլուխ սուտ, արհեստական, տեմպը՝ սպանիչ դանդաղ... Ես կեսից հետո չդիմացա:
Դե իհարկե, գլուխգործոցը այն էր, որ բոլոր հայերը իրենց կորցրել, այստեղից այնտեղ են անիմաստ վազվզում, մեկ էլ ինքնաթիռից իջած ռուս մենթ է, ինչ է,... գալիս է, մի րոպեում հրամանատարությունը վերցնում իրա ձեռքը ու ամեն ինչ տեղն է ընկնում:
Բա ժամացույց գողանալը։ Ախր հա, էլի կային տենց տականքներ, ով է ասում՝ չէ։ Բայց կոնկրետ այդ դրվագը լրիվ «բլեֆ» էր:
Հանուն ճշմարտության ասեմ, որ շենքերի քանդվելը 3D լավ էին արել։
Մեկ էլ դուրս շատ եկավ մի կնոջ հագ ու կապը՝ մուգ պալտոով ու մուգ օվալաձեւ գլխարկով. Գյումրեցի պապիկիս քույրն էլ էր այդպես կոկիկ հագնվում:
Մի խոսքով՝ չհաղթահարեցի լրիվ այդ չկինոն»:
Ճարտարապետ Արսեն Կարապետյանի ֆեյսբուքյան անձնական էջից։
Հարակից հրապարակումներ`
- Երկրաշարժի և «Երկրաշարժ» ֆիլմի մասին՝ ռուս կինոքննադատի հուշերն ու դիտարկումները
- Ինչ է ուզում ասել «Երկրաշարժ» ֆիլմը
- ««Երկրաշարժ» ֆիլմը հայ ժողովրդի խայտառակությունն է». մասնագետները՝ այս ու մյուս թեկնածու ֆիլմերի մասին
- Ռուբեն Դիշդիշյան. «Երկրաշարժ»-ը ֆիլմ է ոչ միայն աղետի մասին, այլև՝ բարդ դրամա