Դեմկուսը հերքում է Ծառուկյան դաշինքին միանալու մասին լուրերը
Հայաստանի դեմոկրատական կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀԴԿ-ն միանալու է Ծառուկյան դաշինքին և մասնակցելու է ընտրություններին, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը:
«Կուսակցությունը չի դիմել որևէ դաշինքի՝ ընտրություններին միասին մասնակցելու համար:
Հորդորում ենք հրապարակել ստուգված տեղեկատվություն»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
ՀԴԿ լրատվական ծառայությունից Panorama.am-ին ասացին, որ այս պահին հստակ որոշում չունեն մասնակցելո՞ւ են ընտրություններին, թե՞ ոչ:
Արամ Սարգսյանի օգնական Հռիփսիմե Հովակիմյանն ասաց, որ այս պահին էլ տարբեր գործիչների ու քաղաքական ուժերի հետ բանակցություններ են ընթանում: Հարցին, հնարավոր է Արամ Սարգսյանն ու Վիկտոր Դալլաքյանը միասնական ցուցակով մասնկցեն ընտրություններին, նա պատասխանեց.
«Այս պահին ոչինչ բացառել կամ հաստատել չեմ կարող»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան