Մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ իշխանափոխության ժամանակ փախնողներ չեն լինի. Փաշինյան
«Երկու դաշինքն էլ խնդիր ունեն ապացուցելու, թե իրենք ով են, քաղաքական դաշտում ինչ կոորդինատ ունեն, ընդհանրապես ի՞նչ է իրենց ուզածը: Մենք մեր քաղաքական գործունեությամբ վաղուց ամեն ինչ ապացուցել ենք, տեսնենք իրենք ինչ կկարողանան ապացուցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ համար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հետընտրական փուլում՝ կառավարություն ձևավորելու ժամանակ, իրենք պատրաստ են համագործակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Ծառուկյան» դաշինքերի հետ:
Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանն ասում է՝ «Հայաստանում քաղբանտարկյալներ կան», դեմ չեն Մարտի 1-ի բացահայտմանը, չե՞ն համընկում ձեր կարծիքները, նա ասաց. «Վաղը նույն հայտարարությամբ հավանաբար հանդես կգա նաև Հովիկ Աբրահամյանը: Ի՞նչ է դա փոխելու քաղաքական իրավիճակում»:
Ճշտող հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք միասին իշխանություն ձևավորելը՝ ՀՀԿ-ին թողնելով միայնակ, Ն. Փաշինյանն ասաց. «Երբ որ խոսվում է համագործակցության մասին, պետք է հստակ ձևակերպվի, թե ինչ նկատի ունենք համագործակցություն ասելով, կողմերից յուրաքանչյուրն ինչ պետք է անի: Կարծում եմ՝ ավելի հավանական է, որ նրանք հնարավորության դեպքում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմեն:
Վարդան Օսկանյանը տաս տարի Հայաստանում քաղբանտարկյալների առակայությունն արտաքին աշխարհում արդարացնող թիվ մեկ գործոնն է եղել: Շատերն ասում են արտաքին գործերի նախարարն է եղել: Եթե այդպես լիներ՝ Ռիբենտրոպին Նյուրենբերգի դատարանում չէին դատի, կասեին ինքն ընդամենն արտաքին գործերի նախարարն է եղել: Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի Ռիբենտրոպն է: Եկեք այս հարցում հստակություն մտցնենք»:
«Ծառուկյան» դաշինքի հետ կապված նա նշեց. «Գագիկ Ծառուկյանը ձեզ հայտնի պայմաններում ամենապատասխանատու պահին, երբ իրենք մեզ մեղադրում էին, որ իրենք իշխանափոխություն են անում, մենք իրենց չենք աջակցում, այն պահին, երբ պետք է տեղի ուներ իշխանափոխություն, մենք էլ պատրաստ էինք այդ իշխանափոխությանն աջակցել ցանկացած կարգավիճակում, իրենք թողեցին և հեռացան դաշտից, չեմ ուզում ասել՝ փախան: Մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ նման իրավիճակում փախնողներ չկան:
Նա նշեց, որ երեք քաղաքական ուժ՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր», ստորագրել է համատեղ քաղաքական գործունեության հուշագիր և համատեղ գործունեության արդյունքում սկսելու են բանակցություններ մեկ կուսակցություն դառնալու վերաբերյալ:
«Հույս ունենք, որ այս պրոցեսի արդյունքում «Ելք» դաշինքի հենքի վրա կհիմնադրվի մեծ ընդդիմադիր քաղաքական ուժ»,-ասաց Ն. Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ժամանակն է ուշքի գաք. Սասուն Միքայելյան
- Զարմանալի է՝ Մարտի 1-ը բացահայտելու կոչեր անում են այնպիսի մարդիկ, ովքեր անմիջական դերակատարում են ունեցել. Մարուքյան
- Արամ Սարգսյանն այս անգամ կգնա խորհրդարան
- «Ելք» դաշինքը ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելու բանակցություններ չի վարել. Նիկոլ Փաշինյան
- «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը
- «ԵԼՔ» դաշինքն ընտրում է համամասնական ցուցակի առաջին երեք անդամին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները