Հայաստանը Սիրիա ուղարկեց մարդասիրական օգնություն
Այսօր «Էրեբունի» օդանավակայանից բեռնատար օդանավը Սիրիա տեղափոխեց 40 տոննա մարդասիրական օգնություն: Այն ներառում է պարեն, առաջին անհրաժեշտության պարագաներ:
«ՀԱՊԿ շրջանակներում եղել է Ռուսաստանի առաջարկությունը, համադրել ջանքներն ու օգնություն ուղարկել Սիրիա: Մենք շատ շնորհակալ ենք Ռուսաստանին բեռնատար օդանավի տրամադրման համար, որը հնարավոր է դարձնում այս օգնության տեղափոխումը»,-լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախարը կարևորեց ծանր վիճակում գտնվող Սիրիայի ժողովրդին օգնության տրամադրումը, քանի որ Հայաստանն էլ բազմիցս զգացել է մարդասիրական օգնության կարևորությունը:
«Բարեկամ Սիրիայի պարագայում դա առանձնապես կարևոր է: Մենք շատ լավ ենք հիշում, որ մեկ դար առաջ արհավիրքի ժամանակ Սիրիան բացեց դռները հայ ժողովրդի առաջ: Մենք հույս ունենք, որ օր առաջ Սիրիայում խաղաղություն կհաստատվի և մարդիկ կկարողանան վերադառնալ բնականոն կյանքի»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով, մինչ այդ Հայաստանը պատրաստ է ու աջակցելու է բարեկամ երկրի ժողովրդին:
Հիշեցնենք, որ Հայաստանը երկրորդ անգամ է հումանիտար օգնություն ուղարկում Սիրիա՝ ՀՀ նախագահի հանձնարարությամբ:
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն էլ հայտնեց, որ Հայաստանի հումանիտար օգնությամբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Սիրիայում:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Մեր խնդիրն է թույլ չտալ, որ այդ սադրանքները հասնեն իրենց նպատակին
- Վիգեն Սարգսյան. Ադրբեջանի քաղաքացու խնդրանքը մերժելու հիմքեր չունենք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին