Երթ՝ ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի
Ազատության հրապարակից մեկնարկել է երթ ի պաշտպանություն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը, ով առավել հայտնի է «հաց բերող» անունով:
Բողոքի երթի մասնակիցները «Ազատություն Արթուր Սարգսյանին, «Ազատություն հաց բերողին» գոռալով Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն՝ իրենց բողոքը ներկայացնելու համար:
«Դատախազության այսօրվա հայտարարությունը Արթուր Սարգսյանի գործի վերաբերյալ նման էր ավելի շատ «կռուտիտի», քան հայտարարության: Խոսվում էր ինչ-որ փորձաքննությունների մասին, որոնց մասին որևէ ապացույց չկար»,- հայտարարեց ակցիայի մասնակից Մաքսիմ Սարգսյանը:
(լրացում` 18:22)
Ակցիայի մասնակիցներն իրենց նամակը Գլխավոր դատախազությանը հանձնելուց հետո շարժվեցին դեպի «Դատապարտյալների հիվանդանոց»:
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Արթուր Սարգսյանը ճեղքել էր ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին։ Նա մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր հուլիսի 31-ից, դեկտեմբերի 31-ին կալանքից ազատվել էր: Սակայն փետրվարի 9-ին Ա. Սարգսյանը կրկին կալանավորվել է: Նրա փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ՀՔԾ-ն Ա. Սարգսյանի ձերբակալման հիմք է համարել այն, որ նա փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ, փաստաբանի խոսքով, նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել փոխել հանդիպման օրը: Ա. Սարգսյանը փետրվարի 10-ից հացադուլի մեջ է՝ այդպես բողոքելով իր դեմ հարուցված քրեական գործից:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ «Հաց բերողի» կալանավորման մասին
- Նիկոլ Փաշինյանն այցելել է «հաց բերող» Արթուր Սարգսյանին
- Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած «հաց բերող» Արթուր Սարգսյանին
- ՔԿՎ-ն պարզաբանում է, թե ինչու պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել «հաց բերող» Արթուրին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանին հացադուլի են դրդել Է. Հակոբյանի և Ա. Մկրտչյանի գործողությունները
- ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել կալանավորված «Հաց բերողի» հետ
- «Հաց բերող»-ը՝ հացադուլավոր
- Քաղաքացիները պահանջում են ազատ արձակել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին