«Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը
«Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը, ցուցակի երկրորդ համարը Արամ Սարգսյանն է, երրորդը` Նիկոլ Փաշինյանը:
«Ելք» դաշինքի երեք կուսակցություններն ամեն մեկն իր հերթին որոշեց, թե ում առաջադրի մյուս երկու կուսակցությունից գլխավորելու դաշինքի համամասնական ցուցակը: Փակ գաղտնի քվեարկությամբ «Հանրապետություն» կուսակցությունն առաջարկեց դաշինքի ցուցակի առաջին համարում Էդմոն Մարուքյանին, «Լուսավոր Հայաստանը»՝ Արամ Սարգսյանին, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Էդմոն Մարուքյանին:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ մեծ անակնալ է իր համար, չնայած որևէ տարբերություն չկա, թե ով է առաջնորդում դաշինքը, քանի որ երեք կուսակցության առաջնորդներն էլ «Ելք»-ի առաջնորդներն են:
«Մեծ պատասխանատվություն է լինել ցուցակի առաջին համարում: Մեծ պատվով կիրականացնեմ այդ պատասխանատվությունը՝ իմ գործընկերների հետ համաչափ քայլելով դեպի դաշինքի հաղթանակ»- ասաց Է. Մարուքյանը:
Հիշեցնենք՝ «ԵԼՔ» դաշինքը ստեղծել են «Լուսավոր Հայաստան» (կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» (քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյան) և «Քաղաքացիական պայմանագիր» (վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը) կուսակցությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին