ՍԴՀԿ-ն դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները
ՍԴՀԿ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«2016 թ-ի դեկտեմբերի վերջից Գագիկ Ծառուկյանի լիազոր անձանց նախաձեռնությամբ սկսվեցին բանակցություններ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հետ, որի հիմքում ընկած էր հետևյալը։
1. Առաջիկա նախատեսվող դաշինքում քննարկվում է մեծ քաղաքական պլատֆորմի ստեղծում, որի հիմքում ընկած է քաղաքական առողջ համագործակցության, սոցիալական արդարության հաստատման, երկրում որակական փոփոխություններ կատարելու գաղափարները։
2. ՍԴՀԿ- ն համաձայնվել էր միանալ այդ պլատֆորմին, որտեղ դաշինք կազմող ուժերը պետք է լինեին ՍԴՀԿ-֊ն, ԲՀԿ-ն, ՌԱԿ-ը, ՀՀՇ-ն և Միասնություն շարժումը։
3. Քաղաքական կոնսուլտացիաները ընթացել են բոլոր մակարդակներով` ընդհուպ մինչև Գ. Ծառուկյանի հետ, որի հետ անձամբ ձեռք է բերվել քաղաքական պայմանավորվածություն բոլոր հնարավոր հարցերով։
4. ՍԴՀԿ-ն մասնակցելու էր 8 ռեյտինգային թեկնածուներով` այդ թվում ԲԱՑԱՌԱՊԵՍ սեփական միջոցներով։
5. ՍԴՀԿ համաշխարհային ղեկավարությունն այս պայմաններով պատրաստ է եղել բարոյական աջակցություն ցուցաբերել դաշինքին։
Մի քանի օր է, սակայն, բոլոր հնարավոր առումներով միակողմանիորեն խախտվում են քաղաքական պայմանավորվածությունները, որի պատճառով Հնչակյան կուսակցությունը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները։ Մնացյալ մանրամասները` առաջիկա ասուլիսին»:
Հարակից հրապարակումներ`
- Լյուդմիլա Սարգսյանը հաջորդ ԱԺ-ում չի լինի. «Ժամանակ»
- Լյուդմիլա Սարգսյանը միանում է «Գագիկ Ծառուկյան» դաշինքին»
- Ես շարունակում եմ մնալ Ծառուկյանի ու նրա դաշինքի համակիր. Լյուդմիլա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան