«ԵԼՔ» դաշինքն ընտրում է համամասնական ցուցակի առաջին երեք անդամին
«ԵԼՔ» դաշինքն այսօր որոշելու է ընտրությունների համամասնական ցուցակի առաջին երեք անդամներին: Դաշինքի երեք կուսակցություններն ամեն մեկն իր հերթին որոշելու է, թե ում կառաջադրի մյուս երկու կուսակցությունից, որից հետո կկատարվի հաշվարկ ու կհայտարարվի հաշվարկների արդյունքները:
Հիշեցնենք՝ «ԵԼՔ» դաշինք ստեղծել են «Լուսավոր Հայաստան» (կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» (քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյան) և «Քաղաքացիական պայմանագիր» (վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը) կուսակցությունները:
Արամ Սարգսյանը հայտարարեց, որ այս ընտրությամբ իրենց դաշինքում գրեթե ոչինչ չի փոխվելու. «Մեզ մոտ որոշումները կայացնում է քաղաքական խորհուրդը կոնսենսուսով: Թե ով, որ համարը լինի, էական չէ»:
Նիկոլ Փաշինայն ասաց, որ իրենց դաշինքը կարևորում է ինստիտուտների գոյությունը աշխատանքը, իսկ առաջնորդությունը նաև ինստիտուտ է, պետք է որոշակի օրգանական պրոցեսի արդյունք լինի:
«Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է համամասնական ցուցակում իր տեղը գտնելուց հետո լինի դաշինքի յուրաքանչյուր անդամի ներքին համոզման, ցանկություն, քաղաքական որոշման արգասիքը»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը կարևորեց գործընթացի թափանցիկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան