Զարմանալի է՝ Մարտի 1-ը բացահայտելու կոչեր անում են այնպիսի մարդիկ, ովքեր անմիջական դերակատարում են ունեցել. Մարուքյան
«Մենք սկսում ենք մաքուր թղթից, մեր պարագայում, որևէ փաստ, մեղադրանք չի կարող լինել մեր դաշինքի նկատմամբ, որ այս-ինչ բանը ժամանակին կարող էիք անել և չեք արել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացիներն այսօրվա դրությամբ բոլոր ուժերին, ովքեր մասնակցում են ընտրություններին, փորձել են, միակ նոր մոտեցումներով հանդես եկող քաղաքական ուժն այս պահին «Ելք» դաշինքն է:
«Ես դրա համար եմ ասում, որ դաշինքի հնարավորությունները շատ բարձր են լավագույն արդյունքներ արձանագրելու համար»,- ասաց Է. Մարուքյանը:
Հարցին, թե ո՞ր ուժերի հետ եք բացառում հետընտրական կոալիցիան՝ իշխանությունը վերցնելու համար, նա ասաց. ««Դաշինքում նման քննարկում չի եղել: Երբ որ լինեն հետընտրական պրոցեսներ, այն ժամանակ կքննարկենք: Իմ տեսակետնն այն է, որ որևէ բան պետք չէ բացառել: Քաղաքականության մեջ կարող է այնպիս իրավիճակ լինի, Հայաստանն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած այսօր, որ ինչ-որ բաներ բացառել քաղաքական իմաստով այդքան էլ խելացի չէ: Խոսքը գնում է ընդդիմադիր ուժերի մասին»:
Դիտարկմանը, թե դաշինքի ուժերից «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում էր, որ դաշինք կազմելու կարևոր նախապայման են համարում Մարտի 1-ը բացահատելու հանգամանքը, նա ասաց. «Ես էլ եմ կարևորում: Զարմանալին ո՞րն է այսօր, որ Մարտի 1-ը բացահայտելու կոչեր անում են այնպիսի մարդիկ, ովքեր անմիջական դերակատարում են ունեցել այդ ժամանակ: Այո, Սեյրան Օհանյանը եղել է գլխավոր շտաբի պետը, մարդն ասում է՝ գանք, բացահայտենք Մարտի 1-ը, մի քիչ էլ անցի կարող է ասի ազատություն քաղբանտարկյալներին, մի քիչ էլ անցի՝ չգիտեմ…: Եթե կարելի է նման կերպով վերաբերվել քաղաքականությանը, ուրմեն ամեն ինչ կարելի է»:
Հարցին, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կամ «Ծառուկյան» դաշինքների հետ իշխանություն կկազմեք, Է. Մարուքյանն ասաց, որ չի կարծում, որ դրա հնարավորությունը լինելու է իրենց մասով:
«Այդ երկու ուժերի հետ կապված ես չեմ լսել որևէ ընդդիմադիր ելույթ»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա այլընտրանք չի տեսնում:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց հայտը իշխանափոխությունն է. «Առավելագույնն՝ իշխանություն, նվազագույնը՝ հակակշիռ 6-րդ գումարման նստաշրջանում»:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Սարգսյանն այս անգամ կգնա խորհրդարան
- «Ելք» դաշինքը ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելու բանակցություններ չի վարել. Նիկոլ Փաշինյան
- «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը
- «ԵԼՔ» դաշինքն ընտրում է համամասնական ցուցակի առաջին երեք անդամին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները