
Լյուդմիլա Սարգսյանը հաջորդ ԱԺ-ում չի լինի. «Ժամանակ»
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է դաշինքի կազմում ընդգրկել ՍԴՀԿ և ՎՍԴՀԿ կուսակցություններին, որոնցից մեկը, առանց Ծառուկյանի չէր պատկերացնում ընտրություններին մասնակցելը, իսկ մյուսն արդեն հայտարարել էր Ծառուկյանին միանալու մասին:
ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ով ընտրություններին նպատակահարմար էր գտնում «Ծառուկյան» դաշինքով մասնակցել, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ Ծառուկյանի հետ հանդիպում տեղի չի ունեցել, հավանաբար քննարկումներ են. «Կարծում եմ, դժվար շրջան է, և այնքան էլ հեշտ չէ խնդիրները կարգավորել: Սպասենք երկու օր, ամեն ինչ հստակ կդառնա»: