Լուիս Էնրիկե. «ՊՍԺ-ի հետ երբեք հեշտ չի եղել»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումից իր ակնկալիքներով։
«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ՊՍԺ-ն հանդես է գալիս բարձր մակարդակով,- կատալոնյան թիմի գլխավոր մարզչի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Մենք շատ ավելի լավ պետք է խաղանք ու հաղթենք։ Ճանաչում եմ Էմերիին, նա ամեն բան կանի, որպեսզի բարդացնի մեր կյանքը։ Կաշխատենք վերահսկել գնդակը և հնարավորինս շատ գոլային պահեր ստեղծել։
Այս մարզադաշտից ու թիմից լավ հիշողություններ ենք պահպանել։ Նրա հետ երբեք հեշտ չի եղել։ Մեզ հետ խաղերում ՊՍԺ-ն ոչ մի անգամ չի հանձնվել առանց մարտի, միշտ կռվել է մինչև վերջ։ Մրցակիցը գերազանց գիտի մեզ։ Վստահ եմ, որ շատ հետաքրքիր խաղ կլինի»։