«Մանչեսթեր Սիթին» կորցրել է Ժեզուսին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը վնասվածք է ստացել «Բորնմուտի» հետ անգլիական Պրեմիեր լիգայի արտագնա խաղում։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
Հարկ է նշել, որ հաշվետու խաղում «քաղաքաբնակների» 19-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է մտել հիմնական կազմում, սակայն արդեն 15-րդ րոպեին ստիպված էր հեռանալ ոտքի վնասվածքի պատճառով։
Վնասվածքի ճշգրիտ բնույթն ու վերականգնման ժամկետներն ավելի ոշ հայտնի կդառնան։
Ընթացիկ մրցաշրջանում Բրազիլիայի հավաքականի հարձակվողը, ով «Մանչեսթեր Սիթիին» է միացել հունվարին, Պեպ Գվարդիոլայի թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 խաղի՝ աչքի ընկնելով 3 գոլով ու 2 գոլային փոխանցմամբ։