«Ելք» դաշինքը ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելու բանակցություններ չի վարել. Նիկոլ Փաշինյան
««Ելք» դաշինքը պաշտոնապես հայտարարում է, որ դաշինքի քաղաքական ուժերից որևէ մեկը, դաշինքի որևէ ներկայացուցիչ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ դաշինք կազմելու բանակցություններ չի վարել»,- լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ իր համար անհասկանալի է ՀԱԿ-ի գործընկերների պարբերաբար այս թեմայով խոսակցություններ ունենալը:
«Այդ տեղեկությունն ակնհայտ սուտ է, որն անընդհատ շրջանառվում է»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե «Ժառանգության» հետ ի՞նչ տարաձայնություններ կային, որ չընդգրկվեց «Ելք» դաշինքում, Ն. Փաշինյանն ասաց, որ իրենք հրավիրել էին «Ժառանգությանը» դաշինքի մաս կազմել նույն պայմաններով, ինչ պայմաններով մյուս կուսակցություններն են ընդգրկվել. «Մենք ոչինչ մեզանից պակաս չենք առաջարկել «Ժառանգությանը», սակայն ընտրեց այլ ճանապարհ»:
Նա նաև նշեց, որ այլ քաղաքական գործիչների հետ ունենում են զրույցներ:
«Թևան Պողոսյանի հետ զրույց կա, հույս ունենք, որ այդ զրույցն արդյունք կտա»,- ասաց Ն. Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը
- Բագրատյանն ընդգրկվել է «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակում
- «ԵԼՔ» դաշինքն ընտրում է համամասնական ցուցակի առաջին երեք անդամին
- «Ժառանգությունը» ընտրություններին կմասնակցի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով
- Վերադառնում եմ իմ կենտրոն, բա դրանից լավ ծրագի՞ր. Թևան Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները