Ժամանակն է ուշքի գաք. Սասուն Միքայելյան
«Տարիների ընթացքում ականատես եք եղել, թե նախընտրական արշավներին ինչ խաղերի մեջ էին մտել որոշ մարդիկ, վերջում ինչ են արել: Ժամանակն է ուշքի գաք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Պատասխանելով հարցին, թե համաձայն կլինի՞ հետընտրական դաշինքի հնարավորության դեպքում մեծամասնություն ձևավորել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ, նա նշեց. «Եթե ընտրարշավի ժամանակ երևան այն դաշինքները, ովքեր, իրոք, գնում են այն ճանապարհով, ինչ մենք ենք ուզում, ցանկանում, այսինքն՝ դեպի ժողովրդավարություն, նախընտրական, հետընտրական պրոցեսների ժամանակ ամեն ինչ հնարավոր է»:
Մանրասները՝ տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները