Պատիվ կլիներ, եթե Սամվել Բաբայանը լիներ մեր ցուցակում. Ստեփան Մարգարյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակը վերջնական կքննարկվի այսօր: Լրագրողների հետ հանդիպմանը «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն ասաց, որ ձգում էին ցուցակի կազմումն այն պատճառով, քանի որ տարբեր ուժեր անընդհատ ներկայանում էին, մեկը դուրս էր գալիս:
«Ինչ վերաբերում է Վիկտոր Դալլաքյանի հայտարարությանը, թե հարցերը չեն քննարկվում, այդպես չէ, հունվարի 2-ից սկսած մենք մշտապես ունեցել ենք քննարկումներ, որոնց մի մասին մասնակցել է նաև Վիկտոր Դալլաքյանը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի մասնակցել որևէ քննարկման, քանի որ այդ օրերին, ասում էին, քաղաքում չի: Ցանկացած դաշինք կազմվում է շատ բարդ»,- ասաց Ս. Մարգարյանը:
Նրա գնահատմամբ, նախօրիեն ստորագրված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը բավականին սոլիդ է, հարության համար ընկալելի, ընդդիմադիր դաշտում գործող բավականին լուրջ ուժ է ձևավորվում:
«Անկեղծ ասած՝ ինձ համար տարօրինակ է՝ ինչու է Սամվել Բաբայնի անունը հայտարարվում դաշինքների, ցուցակների կազմման համար, այդ ուղղությամբ որևէ հայտարարություն չի եղել ոչ մեր, ոչ Սամվել Բաբայանի կողմից: Հիմա Սամվել Բաբայանը կարող է ունենալ անձնական վերաբերումք այս կամ այն կուսակցության, քաղաքական գործչի նկատմամբ, դա իր իրավունքն է, ինքն այդ մասին կհայտարարի: Պատիվ կլիներ, եթե լիներ մեր ցուցակում, բայց մարդը հայտարարում է, որ չի ուզում:
Ռոբերտ Քոչարյանը չկա այս ասպարեզում, հումորով ենք վերաբերում, որ գրում են՝ Քոչարյանի թիմն է: Այդպիսի բան չկա: Ռոբերտ Քոչարյանն այս թեմայով որևէ քննարկման չի մասնակցել: Եթե վաղը հայտարարի, որ սատարում է, միայն գոհ կլինեմ, մարդն իր քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումն է ցույց տալիս»,- ասաց Ս.Մարգարյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ իրենց դաշինիք նախընտրական ծրագիրը կոչվելու է «365 օր», ներառելու է Հայաստանի գրեթե բոլոր մարտահրավերները, կարաևորագույն ոլորտները:
«Մենք առաջարկելու ենք իրատեսական ծրագիր, Հայաստանի յուրաքնաչյուր քաղաքացի տեսնելու է իր շահը, մեկ տարվա ընթացքում զգալու է փոփոխություն»,- նշեց «Համախմբում» կուսակցության փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայան. Ես եմ ցուցակը տվել, բա ո՞վ, հարևա՞նը
- Զարուհի Փաստանջյանը եթե ցանկանա, ցուցակում լինելու է առաջին կին թեկնածուն. Ա.Մարտիրոսյան
- Բանակցային խմբում Սամվել Բաբայանը որևէ դեր չի ունեցել. Վարդան Օսկանյան
- «Այսօր Հայաստանում քաղբանտարկյալներ, իհարկե, կան». Ս. Օհանյան
- Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի հետ ունեցած հարաբերությունների մասին
- Օհանյան. Այսօր անհրաժեշտ է թիկունք բանակի համար
- Մենք կանգնած ենք պատմական պահի առաջ. Վ. Օսկանյան
- Ստորագրվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագիրը
- Դալլաքյան. Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակում առաջին տասից յոթը «Համախմբում»-ից են
- Դալլաքյան. Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվածությունները տեղի չեն ունեցել
- Դալլաքյան. Եղել են ստվերային պայմանավորվածություններ
- «Երրորդ հանրապետությունը» դադարեցրել է իր մասնակցությունը «Համախմբումի» և Դեմկուսի հետ համագործակցության համաձայնագրին
- Արամ Սարգսյան. Դեմկուսը ընտրություններին չի մասնակցի Օհանյան-Օսկանյան դաշինքի կազմում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին